Վենեսուելայում կրկին անջատվել է էլեկտրականությունը![]() 26 մարտի 2019 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայում կրկին անջատվել է էլեկտրականությունը: Ըստ տեղական ԶԼՄ-ների բլեքաութ է տեղի ունեցել առնվազն 6 նահանգում: Կարակասում լույսից մի քանի թաղամաս է զրկվել: Մայրաքաղաքի մետրոն չի աշխատում, գրում է Deutsche Welle-ն: Մարտի 7-ին երկրի ամենամեծ հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով գրեթե ամբողջ երկիրը զրկվել էր էլեկտրականությունից; Նույն օրը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն «ամերիկյան իմպերիալիզմին» մեղադրեց դրանում: Ավելի ուշ Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարեց, որ էլեկտրականության անջատումը կիբերգրոհի հետևանք է եղել «Էլ Գուրի» ՀԷԿ-ի վրա: Տևական հոսանքազրկման հետևանքով խափանումներ եղան նաև ջրամատակարարման մեջ: Մարտի 11-ին ընդդիմության կողմից վերահսկվող Ազգային ժողովը երկրում արտակարգ դրություն հայտարարեց: Մարտի 14-ին Վենեսուելայի կառավարությունը հայտարարեց, որ բլեքաութը երկրում վերացվել է և կոչ արեց բնակչությանը խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան: Զանգվածային ակցիաները Վենեսուելայում սկսվել են հունվարի 21-ին: Ըստ ոչ կառավարական կազմակերպությունների, այս ընթացքում երկրում ձերբակալվել է 791 մարդ, զոհվել է 29-ը: Բողոքի ակցիաների ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն, ԱՄՆ աջակցուևթյամբ, իրեն է հռչակել երկրի նախագահ: ԱՄՆ-ն և Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը ճանաչել է նրան որպես օրինական ղեկավար: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը:Մադուրոն մտադիր չէ հեռանալ Վենեսուելայինախագահի պաշտոնից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |