2018-ին զինվորների ապահովագրության հիմնադրամի եկամուտներն աճել են 35%-ով26 մարտի 2019 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավեդիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2018 թվականին 2017 թվականի համեմատ աճել են հիմնադրամի նվիրաբերություններից, պարտադիր վճարներից, կառավարումից ստացված եկամուտները: Ընդհանուր առմամբ, 2017-ին հիմնադրամի եկամուտները կազմել են ավելի քան 6.166 մլրդ դրամ, իսկ 2018-ին` մոտ 8.328 մլրդ դրամ. աճը կազմել է 35%: Նախորդ տարի հիմնադրամի պարտադիր վճարներն աճել են ավելի քան 7.436 մլրդ դրամով, մինչդեռ 2017 թվականին 20%-ով ավելի քիչ՝ 5.919 մլրդ դրամ է հավաքվել: 2018-ին 2017-ի համեմատ աճել են նվիրաբերությունները. դրանք կազմել են համապատասխանաբար՝ 94.8 մլն դրամ և 94.3 մլն դրամ: Կառավարումից ստացված եկամուտները նախորդ տարում թռիչքային աճ են գրանցել. եթե 2017-ին աճը կազմել է ընդամենը 153 մլն դրամ, ապա 2018-ին 797 մլն դրամ: Զինծառայողների ընտանիքներին կատարված հատուցումները նույնպես աճել են. 2017-ին՝ 383 մլն, 2018-ին՝ 429 մլն: 2019 թվականի մարտի 26-ի դրությամբ հիմնադրամի հավաքագրված միջոցները կազմել են ավելի քան 1.43 մլրդ դրամ, իսկ կատարված հատուցումները՝ 958.3 մլն դրամ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |