Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին26 մարտի 2019 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող 15 թիրախի, այդ թվում ՀԱՄԱՍ-ի ռազմական համալիրներին Բեյթ Հանունում և «Պաղեստինի իսլամական ջիհադ» կազմակերպության օբյեկտներին Բեյթ Լահիում: Այդ մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի Twitter-ի միկրոբլոգում: Նշվում է, որ հարվածները հասցվել են որպես պատասխան Գազայի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծմանը, որի համար պատասխանտու է ՀԱՄԱՍ-ը, գրում է Deutsche Welle-ն: Մարտի 25-ին ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ Եգիպտոսի միջնորդությամբ հրադադար է հաստատվել Իսրայելի հետ: Իսրայելի պաշտոնյաներն այդ տեղեկությունը չեն հաստատել: Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, մարտի 22-25-ը Իսրայելի ուղղությամբ արձակվել է 30 հրթիռ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքներում՝ ստորագրելով համապատասխան փաստաթուղթը: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին այդ քայլի համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել |