Պենտագոնը $1 մլրդ է հատկացրել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը![]() 26 մարտի 2019 - 14:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 1 մլրդ դոլար է հատկացրել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար: Այդ միջոցներով պետք է կառուցվի 91 կմ երկարությամբ պատի հատվածը Տեխասի Էլ Պասո շրջանում: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը, գրում է Deutsche Welle-ն: ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվել էր միջոցներ հատկացնել այդ սահմանային շինության համար, որի նախաձեռնողը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է: Սպիտակ տան ղեկավարն այդ պատճառով 2019-ի փետրվարին արտակարդ դրություն հայտարարեց, ինչը թույլ է տալիս նախագահին ստանալ բյուջեից անհրաժեշտ միլիարդները՝ շրջանցելով Կոնգրեսը: ԱՄՆ Սենատը քվեարկել է արտակարդ դրությունը չեղարկելու օգտին, սակայն Թրամփը վետո է դրել Սենատի որոշման վրա: 2018-ի վերջում սահմանային պատի շուրջ վեճերը շաթդաունի՝ ԱՄՆ պետական հաստատությունների աշխատանքի մասնակի կասեցման, պատճառ դարձան, ինչը տևեց 35 օր՝ դառնալով ամենաերկար կասեցումը երկրի պատմության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |