ԳՇ պետ. Նոր սպառազինությամբ համալրման ուղղությամբ արդյունքներ կան26 մարտի 2019 - 14:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերը սպառազինության նոր միջոցներով համալրման ուղղությամբ արձանագրվել են շոշափելի արդյունքներ: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, որ ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվող օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 26-ին հանդես է եկել «ՀՀ զինված ուժերում առկա վիճակը և զարգացման ուղղությունները» թեմայով դասախոսությամբ: Դասախոսության ընթացքում մասնակիցներին ներկայացվել են վերջին շրջանում զինված ուժերում իրականացված և ընթացիկ աշխատանքները, մասնավորապես՝ զորքերի պատրաստության, մարտական հերթապահության արդյունքները, ուսումնամարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նշել է, որ ՀՀ զինված ուժերի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են գտնվում բանակի՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր միջոցներով համալրման, մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործման աշխատանքները և փաստել, որ այս ուղղությամբ արձանագրվել են շոշափելի արդյունքներ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը«Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, դրանից բխող հնարավոր զարգացումները» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել ՊՆ վարչական համալիրում մարտի 25-ին մեկնարկած զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքում: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին ներգրավված են նաև ԱՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ռուս սահմանապահները Ներքին Հանդում այլևս չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները Անցակետում մի քանի ռուս զինվորականներ կան, որոնք արդեն կից դիտակետից չեն հսկում անցուդարձը ԱԳ նախարար․ Ալմաթիի հռչակագրի ամրագրումն Ադրբեջանի հետ պայմանագրում կարող է խաղաղություն հաստատել «Ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում առկա վիճակը»,–ասել է նա Միրզոյանը դասալիք է անվանել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած դիվանագետներին Միրզոյանի կարծիքով՝ սա ամենամեղմ գնահատականն է, որ կարող է իրեն թույլ տալ հնչեցնել Միրզոյան․ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցությունները կառուցողական էին Նա հավելել է, որ գործընթացը շարունակվում է |