ԼՀԿ-ն կառավարության կառուցվածքի իր տարբերակը կներկայացնի![]() 26 մարտի 2019 - 15:29 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառավարության կառուցվածքի հետ կապված իր առաջարկը կներկայացնի: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա ընդգծել է, որ իրենց առաջարկն ուղղված է ոչ թե քննադատելու եղած առաջարկները, այլ ներկայացնելու այլընտանքային կառուցվածքային ծրագիր, հայտնում է Aysor.am-ը: «Գրեթե ավարտել ենք, մեր ներկայացված կառուցվածքն իր մեջ ունի և՛ օպտիմալացում՝ ուռճացված կառավարության հետ կապված, և՛ խորհրդարանական վերահսկողություն: Այսինքն՝ չի մնում որևէ մարմին, որը խորհրդարանական վերահսկողությունից դուրս կլինի», - ասել է Մարուքյանը: Իր առաջարկի մասին մանրամասներ խմբակցությունը կհրապարակի մարտի 27-ին: Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին օրենքում կատարվող փոփոխություններով՝ նախարարությունների թիվը 17-ից կրճատվել է 12-ի: Խոսվում է մոտ 10,000 մարդ կրճատելու մասին: Մարզպետարաններում նախատեսվում է աշխատակազմերի մինչև 30 %-ը կրճատել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |