Վարչապետը Վիեննա կմեկնի

Վարչապետը   Վիեննա  կմեկնի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-29-ը կմեկնի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա:

ՀՀ Էլեկտրոնային կառավարման E-gov հարթակում հրապարակվել ՀՀ վարչապետի՝ Ավստրիա կառավարական պատվիրակություն գործուղելու մասին որոշումը:

Ավելի վաղ Ավստրիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենը մարտի 29-ին Վիեննայում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները կազմակերպելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---