ՀՀ-ն կգործակցի Գերմանիայի հետ հողմային էներգետիկայի ոլորտում![]() 26 մարտի 2019 - 16:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանի Գերմանիա կատարած այցի շամանակ ձեռք է բերվել վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես, հողմային էներգետիկայի ոլորտում փոխգործակցության համաձայնություն։ Այցի նպատակն էր էներգետիկ քաղաքականությանը, մասնավորապես վերականգնվող էներգետիկայի ռազմավարության մշակմանը, ոլորտի զարգացմանը և կարգավորմանը, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաների օգտագործմամբ, վերաբերող հարցերի քննարկումը: Այցի շրջանակում Գարեգին Բաղրամյանը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների, Էկոնոմիկայի և էներգետիկայի դաշնային նախարարության, «Քամու էներգիա» դաշնային միավորման, Էներգետիկայի և ջրային տնտեսության դաշնային միավորման, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի, NEXT Kraftewerke-ի (շուկայի օպերատոր), Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՅՈՒՆԻԴՈ), Ներդրումների և տեխնոլոգիաների խթանման գրասենյակի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում Գարեգին Բաղրամյանը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ քաղաքականության զարգացման հեռանկարները, ինչպես նաև ներդրումային ծրագրերը, տեղի է ունեցել նաև փորձի և տեղեկատվական նյութերի փոխանակում: ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը Գերմանիա էր մեկնել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավերով: Ավելի վաղ հողմակայանների ոլորտում ներդրումային հետաքրքրություն էր ցուցաբերել ԱՄԷ Аccess Infra Central Asia ընկերությունը, որը նախատեսում է մարզի Ծաղկունք, Գեղամավան, Սեմյոնովկա, Դդմաշեն և Ծովագյուղ համայնքներում 638 հա տարածքի վրա կառուցել հողմաէլեկտրակայաններ՝ 132,5 Մվտ հզորությամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |