Հակապլագիատ համակարգ կգործարկվի գրագողությունը բացառելու նպատակով![]() 26 մարտի 2019 - 17:07 AMT PanARMENIAN.Net - ԱԺ մարտի 26-ի նիստում՝ ռեֆերատների և կուրսային ու դիպլոմային աշխատանքների վաճառքով զբաղվող կազմակերպությունների գովազդն արգելելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը հայտարարել է, որ ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն հակապլագիատ համակարգ է գործարկելու։ Անափիոսյանը գրագողությունը, դիպլոմային, կուրսային աշխատանքների վաճառքը կանխելու նպատակով կարևորել է բուհերում ուսանողների համար հետազոտության մեթոդաբանության վերաբերյալ դասընթացների անցկացում։ Փոխնախարարը տեղեկացրել է, որ Գիտության կոմիտեի կողմից մշակվում է գիտական ամսագրերի վարկանիշավորման համակարգ: «Դրանով կստեղծվի մի չափանիշ, որը, ամսագրերում հրապարակված հոդվածներում գրագողության առկայության դեպքում, կիջեցնի ամսագրի վարկանիշը», - ասել է փոխնարարը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |