ԵՄ-ում չեղարկել են պարտադիր անցումն ամառային և ձմեռային ժամանակի27 մարտի 2019 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել առաջարկին, որով չեղարկվում են պարտադիր անցումներն ամառային և ձմեռային ժամանակի: 2021-ից ԵՄ յուրաքանչյուր անդամ կարող է ինքնուրույն որոշել անցնել ամառային և հետո ձմեռային ժամանակի թե ոչ, գրում է BBC-ին: Ըստ գործող կանոնների, ԵՄ անդամ բոլոր երկրները մարտի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքը 1 ժամ առաջ են տանում, իսկ աշնանը՝ 1 ժամ հետ: Եվրոպայում հանրային լսումներ են անցկացվել հարցի շուրջ և հարցման մասնակիցների 84%-ը դեմ է արտահայտվել սլաքը տեղափոխելուն: Ամենաշատ ընդդիմախոսներ այդ մոտեցումն ունի հյուսիսային երկրներում, որտեղ լուսային օրը շատ է տատանվում տարվա ընթացքում: ԵՄ-ում անցումն ամառային ժամանակին պարտադիր էր 2001-ից և ուղղված էր էլէներգիայի խմնայողությանը: Սակայն, խնայողությունը զգալի չէր, իսկ ԵՄ մի շարք հիմնական առևտրային գործընկերներ, օրինակ, Չինաստանը, ՌԴ-ն, Թուրքիան, ամառային ժամանակի չեն անցնում: Բացի այդ, գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ անցումն ամառային և ձմեռային ժամանակի վատ է անդրադառնում մարդկանց առողջության վրա: Ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանում կարող է կրկին անցում կատարվել ամառային ժամանակի: «Նախաձեռնությունը կվերաբերվի «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքին, որը հնարավորություն կտա մեր համաքաղաքացիներին հոսանքի վճարների մինչև 10%-ի խնայողություններ անել»,-ասել էր նա: 2012-ին Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում առաջարկվող ուղղումների փաթեթրը, որի համաձայն Հայաստանն այլևս չի անցել ամառային ժամանակի: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանը ողջ տարվա ընթացքում եղել է մեկ ժամային գոտում՝ GMT+4: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |