ԵԱՀԿ ՄԽ-ն խորհուրդ է տալիս, որ Ղարաբաղի բնակիչներն առանցքային դեր կատարեն տարածաշրջանի կարգավիճակի որոշման հարցում 5 օգոստոսի 2008 - 15:08 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների օգոստոսի 1-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը դրական էր: Ինչպես նշել են նախարարներ Մամեդյարովն ու Նալբանդյանը բանակցություններից հետո, նրանց առանձնազրույցը անցել դրական մթնոլորտում»,-հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, «ԱԳՆ ղեկավարները համաձայնվել են շարունակել բանակցությունները Մինսկի խմբի հովանու ներքո, համաձայնեցնելու համար իրենց երկրների դիրքորոշումները մնացած հարցերի շուրջ, որ նշված են համանախագահների Մադրիդյան առաջարկներում, որոնք կազմված են միջնորդների առաջարկներից բանակցությունների ձեւաչափով` հակամարտության վերջնական լուծմանը հասնելու նպատակով»: Բրայզան գտնում է, որ «համանախագահների առաջարկները կշռադատված ասպեկտների մի փաթեեթ է` «Չափազանց կարեւոր է հիշել, որ ոչ մի առանձին տարր համաձայնեցված չէ: Այդ տարրերից որեւէ մեկը համաձայնեցնելու միակ ուղին բոլոր այդ տարրերը միաժամանակ համաձայնեցնելն է»: Մեկնաբանելով Մոսկվայում արած իր հայտարարությունը, ամերիկացի միջնորդը նշել է. «Համանախագահները բոլոր իրենց գործողությունները կատարում են, ելնելով Ադրբեջանի տարածքային ամբոջականության ճանաչման դիրքորոշումից: Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծմանն հասնելու համար, Հայաստանին եւ Ադրբեջանին հարկ կլինի փոխզիջման հասնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Մենք չենք կարող հուշել, թե ինչպիսին կլինի այդ փոխզիջումը, կամ երբ այն կիրագործվի: Սակայն համանախագահները խորհուրդ են տալիս, որ Ղարաբաղի բնակիչները առանցքային դեր կատարեն տարածաշրջանի կարգավիճակի որոշման հարցում` ապագայում կայանալիք քվեարկության ժամանակ»: Բրայզան նշում է նաեւ, որ «նման քվեարկության առանձնահատկությունը պետք է քննարկեն կողմերը»: «Նման գործընթացը կարող է տեղի ունենալ միայն բռնի տեղահանվածների եւ փախստականների վերադարձից հետո, ինչն որոշակի ժամանակ կպահանջի», հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից |