Սեպտեմբերի 1-ից 38,000 ուսուցչի աշխատավարձ 10%-ով կբարձրանա![]() 27 մարտի 2019 - 10:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրադարնում հայտարարել է, որ պետական բյուջե հավելյալ եկամուտների շնորհիվ սեպտեմբերի 1-ից 10%-ով կբարձրանա հանրակրթական դպրոցների 38,000 ուսուցչի աշխատավարձը: Փաշինյանը նշել է նաև, որ 303 կմ ավտոճանապարհներ կհիմնանորոգվեն ու կնորոգվեն, «ինչն աննախադեպ է»: «Այս ցուցանիշի մեջ չի մտնում Հյուսիս-հարավ ծրագրով կառուցվող ճանապարհները», - ասել է Փաշինյանը: Վարչապետի խոսքով, լրացուցիչ եկամուտները ստվերի դեմ վարած քաղաքականության արդյունքն է: «Այս գործընթացում ռեպրեսիվ մեթոդներ չեն կիրառվում, այլ վերլուծության, երկխոսության մեթոդով է արվում: Մյուս գործոնը քաղաքացիների ու կառավարության գործակցությունն է: ՀՀ քաղաքացիները արձագանքում են կառավարության կոչերին ու մասնակցում են ստվերային տնտեսության դեմ պայքարին՝ որևէ գնում անելիս ՀԴՄ կտրոն պահանջելով», - ասել է վարչապետը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մարտի 27-ի նիստում հայտարարել է, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարվի առնվազն 40 մլրդ դրամով կամ $90 մլն-ով: Ընթերցեք նաև՝ «Հուլիսի 1-ից զինծառայողների աշխատավարձը կբարձրանա 10%-ով»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |