Փաշինյան. Հիփոթեքի ծավալների աճը վկայում է՝ մարդիկ չեն մտածում արտագաղթի մասին![]() 27 մարտի 2019 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կանգնած է շինարարական բումի շեմին։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հիպոթեքային վարկավորման ծավալների աճը վկայում է, որ մարդիկ չեն մտածում արտագաղթելու մասին: Ըստ վարչապետի, Հայաստանը երկարատև քաղաքական կայունության շրջան է մտել, ինչն իր ազդեցությունն է ունենում նաև տնտեսության վրա: Անդրադառնալով շինարարության ոլորտին՝ վարչապետն ասել է, որ 2019-ի հունվար-փետրվարին գրանցվել է 20% գերազանցող աճ: Նա նշել է նաև, որ մեծ աճ է արձանագրվել հիփոթեքային վարկավորման մասով՝ 2019-ի հունվարին 2018-ի հունվարի համեմատ աճն այդ վարկավորման մասով կազմել է 77%, իսկ փետրվարին՝ 100%: «Հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալն աճել է 30%-ով՝ բացարձակ թվով՝ 70 միլիարդ դրամով», - ասել է վարչապետը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |