26.5 մլն դրամ՝ ՄԻՊ-ի լիազորությունների ընդլայնմանը27 մարտի 2019 - 14:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին կհատկացվի ավելի քան 26.5 մլն դրամ՝ պայմանավորված Պաշտպանի նոր լիազորությունների սահմանմամբ և առկա լիազորությունների շրջանակների ընդլայնմամբ: Սահմանադրական նոր գործառույթների հիման վրա Պաշտպանին իրավունք է վերապահվել քննարկել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորություններն իրականացնող կազմակերպությունների, հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ հարցերը: Սահմանադրական օրենքով ամրագրվել է, որ անձի գրավոր համաձայնությամբ նրա իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել նաև հասարակական կազմակերպությունները։ Բողոքների թվի համեմատական պատկերը ցույց է տալիս, որ 2016 թվականին դիմում-բողոքների թիվը կազմել է 5113, 2017 թվականին հասցեագրված դիմումների ու բողոքների թիվն կազմել է 6417, 2018 թվականին այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելացել է՝ դառնալով 10,673 դիմում-բողոք: Բողոքների աճը կրում է շարունակական բնույթ և 2018 թվականի տվյալները վկայում են դրա շեշտակի աճի մասին: Բողոքների թվի աճով և մշտադիտարկման լիազորություններով պայմանավորված ավելանում են նաև իրականացվող այցերը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, նախորդ 4 տարվա հետ համեմատած, կրկնակիից ավելի աճել են ինչպես արագ արձագանքման, այնպես էլ ազատությունից զրկման վայրեր իրականացված այցերը: Այսպես, 2014 թվականին ընդհանուր առմամբ իրականացվել է 458 այց, 2015 թվականին՝ 586, 2016 թվականին՝ 415, 2017 թվականին՝ 614, 2018 թվականին՝ 1134: Զուգահեռ աճում է նաև արդյունավետությունն ու դրական գործերի քանակը: Այսպես, Պաշտպանի իրավասությանը վերաբերող անհատական գործերով վերջին 5 տարիների տվյալների համեմատական պատկերը ցույց է տալիս, որ 2013 թվականին դրական լուծում ստացած բողոքների թիվը կազմել է 347, 2014 թվականին՝ 385, 2015 թվականին՝ 498, 2016 թվականին՝ 444, 2017 թվականին այդ ցուցանիշը շուրջ երկու անգամ ավելացել է՝ դառնալով 845, իսկ արդեն 2018 թվականին՝ 1576: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |