Սեդատ Լաջիներ. Թուրքիան պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ ցանկացած հարցում 5 օգոստոսի 2008 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Թուրք պետական գործիչները գտնում էին, որ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի առնվազն փոքր մասը պետք է անցնի Հայաստանի տարածքով, որովհետեւ երկիրը շատ առավելություններ ունի էներգոռեսուրսների եւ բեռնափոխադրման նախագծերում: Այդ մասին ասվում է Միջազգային ռազմավարական հետազոտությունների թուրքական կենտրոնի համանախագահ Սեդատ Լաջիների «Խողովակաշարեր եւ երկաթուղային ճանապարհներ, որոնք ամրապնդում են Կովկասի ամբողջականությունը» հոդվածում, որը լույս է տեսել «Turkish Weekly»-ում: Թուրք փորձագետի կարծիքով, «Հայաստանն իր ղեկավարության համառության պատճառով է հրաժարվել տվյալ նախագծից»: «Սկզբում Երեւանը փորձում էր արգելակել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի կառուցման նախագծի իրագործումը: Հայաստանը եւ, հատկապես, հայկական սփյուռքը, քիչ ուժեր չէին ներդրել, որպեսզի կանգնեցնեին երկաթուղային ճանապարհի նախագծի իրագործումը, բայց վերջնական արդյունքում բոլոր այդ փորձերը ձախողվեցին: Երկար ժամանակ է, ինչ Հայաստանն իրենից մեկուսացված կղզի է ներկայացնում, որը վերջերս գտնվում է միջպետական ուժեղ համագործակցություն ցուցաբերող մի տարածաշրջանում, եւ դուրս է մղված տարածաշրջանի տնտեսական համագործակցությունից»,-ընդգծված էր հոդվածում: Լաջիները գտնում է, որ Իրանի եւ Ռուսաստանի կողմից այդ մեկուսացումը վերացնելու հետ կապվող հույսերը չափազանց խաբուսիկ են: «Չնայած Իրանի հետ ընդհանուր սահմանի առկայությանը, այդ երկիրն ընդունակ չէ միավորել Հայաստանը մնացած աշխարհի հետ: Փաստորեն, Իրանն ինքը մեծ խնդիրներ ունի ինտեգրման եւ աշխարհի մնացած հատվածի հետ համագործակցության հարցերում: Հայաստանն ընդհանուր սահման չունի Ռուսաստանի հետ, բայց եթե անգամ ունենար, Ռուսաստանը զգալի դրական ազդեցություն չէր կարողանա ունենալ մի երկրի զարգացման վրա, որին այդքան սատարում է: Ռուսաստանը միջազգային քաղաքականության մեջ հարաբերություններ կառուցելիս տարբեր մեթոդներ է կիրառում: Նա Հայաստանն իրենից տնտեսապես կախման մեջ է դրել` ունենալով, օրինակ, Հայաստանի էներգիայի մատակարարման մենաշնորհը: Այլ խոսքով, Հայաստանը մեծ գին է վճարում այն բանի համար, որ համագործակցում է ոչ թե Թուրքիայի, այլ միայն Ռուսաստանի հետ: Երեւանը չի ճանաչում Թուրքիայի հետ ունեցած ազգային սահմանները եւ ամբողջ աշխարհում Թուրքիայի շահերի սահմանափակման քաղաքականություն է վարում: Այս խնդիրների արդյունքում Հայաստանի սահմանները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ այսօր փակ են: Սակայն եթե Հայաստանը հրաժարվեր Ադրբեջանի եւ Թուրքիայի հասցեին իր մեղադրանքներից, ապա երկիրը տարածաշրջանի ինտեգրումից դուրս մղելու ոչ մի պատճառ չէր լինի: Այսօր Թուրքիայի կառավարությունը բաց է ցանկացած թեմայով, այդ թվում` Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի հետ կապված հարցերի շուրջ բանավեճերի համար: Բացի այդ, թուրքական հասարակության մեջ չկա հայ բնակչության նկատմամբ ընդգծված ատել ություն: Թուրքիան պատրաստ է խոսել եւ քննարկել ցանկացած խնդիր: Թուրքիան պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ ցանկացած հարցում: Սակայն եթե մեկը ցանկանում է համագործակցել իր հարեւանի հետ, ապա պետք է նրա նկատմամբ գոնե նվազագույն հարգանք ցուցաբերի»,-ասվում էր թուրք փորձագետի հոդվածում, հաղորդում է ԻնոՍՄԻ-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |