Վարչապետ. Հունիսին 3000 աշխատատեղով բաճկոնի արտադրամաս է բացվելու![]() 27 մարտի 2019 - 16:23 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի քննարկմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կա խոստում, որ Երևանում հունիսին բացվելու է բաճկոնների արտադրության գործարան՝ 3000 աշխատատեղով: «Մի շարք բրենդային ընկերությունների հետ այս նախագծին մասնակցելու է նաև «Ալեքս» ընկերությունը (գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվելի Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը - խմբ.)», - ասել է վարչապետ: Անդրադառնալով ոլորտի զարգացմանը, ինչպես նաև այստեղ էժան աշխատուժի առկայությանը, Փաշինյանը նկատել է, որ պետք է արտադրվի բարձրորակ ապրանք, որպեսզի աշխատուժն էլ ավելի բարձրակարգ լինի, իսկ աշխատավարձերն ավելի բարձր: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |