Վարչապետը՝ ԲՀԿ-ին. Եթե Ձեր խմբակցությունում բոլորը վարժ են կարդում, ապա հանձնվում եմ![]() 27 մարտի 2019 - 17:45 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բուհերի ղեկավարների վերաբերյալ նրա վերջին հայտարարությանը: Փաշինյանն ասել էր՝ այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են «կուսակցական բջիջ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, նոր Հայսաստանում անելիք չունեն»: «Արդյո՞ք ՀՀ-ում ռեկտորների աշխատանքի գնահատման չափանիշը դռներ փակելու կամ բացելու մեջ է, արդյո՞ք չկան այլ չափանիշներ նրանց գնահատելու, որ մենք պետք է նրանց գնահատենք՝ ելնելով այն հանգամանքից, թե որքանով են աջակցել կամ մասնակցել Թաշվյա հեղափոխությանը», - հարցրել է ընդդիմադիր պատգամավորը վարչապետին: Փաշինյանն ի պատասխան ասել է, որ պետք է խոստովանել՝ հայաստանյան բուհական համակարգը չի կարող դիմագրավել այն մարտահարվարներին, որոնք ծառացել են երկրի առջև: «Բուհերը եղել են իշխանության ձեռքի բութ գործիքը որևէ ստեղծարար նախաձեռնություն խեղդելու համար, դրանք դարձրել են կուսակցական ենթակառուցվածք: Այո, նոր Հայաստանում այն չափահաս մարդու առջև դուռ փակած ռեկտորը պետք է հացվաքի իրերն ու գնա», - ասել է վարչապետը: Ի պատասխան Պետրոսյանն ասել է, որ ողջունում է վարչապետի՝ օրինականություն դեմ գործող պաշտոնյաներից ազատվելու մտադրությունը: «Բայց եթե մենք զարմանում ենք այդպիսի ռեկտորների վրա, ուրեմն պետք է զարմանանք նաև նրա վրա, որ նոր Հայաստանում պատգամավորը թիվ մեկ քաղաքական ամբիոնից չի կարաղանում կարդալ իր գրած տեքստը: Ինչ իրավունք ունի մարզպետ լինել մի մարդ, որը կոկորդիլոսը թռչունից չի տարբերում (ակնարկում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին), ինչ իրավունքի ունի պետական վերահսկողոկան ծառայության պետ լինել մեկը, որին, երբ հարց եմ տալիս իր ձերբակալվելու մասին, խախտելով էթիկական վարքագիծը, ասում է՝ «ես ձերբակալվողի նման եմ»: Եթե Դուք գնում եք այդ ուղղությամբ, ուրեմն ուշադրություն դարձրեց հավասարության մթնոլորտի վրա», - ասել է պատգամավորը: Փաշինյանն էլ արձագանքել է, որ լիարժեք կիսում է նրա մտահոգությունները: «Եթե Դուք համոզված եք, որ Ձեր խմբակցության բոլոր պատգամավորներն ի վիճակի են Ձեր ուզած չափանիշներին համապատասխան կարդալ իրենց տեքստերը, ուրեմն ես հանձնվում եմ Ձեր առջև», - ասել է վարչապետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |