Արմավիրի ջրօգտագործողներն ուռճացրել են բաժանորդների պարտքը և գումար յուրացրել27 մարտի 2019 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի ջրօգտագործող ընկերությունների որոշ տնօրենների մասնակցությամբ կոռուպցիոն բնույթի ապօրինություններ են բացահայտվել, հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2016-2018 թվականներին մարզում գործող ջրօգտագործող ընկերությունների որոշ տնօրեններ ընկերությունները խախտել են բաժանորդների հետ կնքված 2016-2018 թվականներին ջրամատակարարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի պահանջները: Նրանք առանց ջրաչափերի տեղադրման, մատակարարված ջրի ծավալները խորանարդ մետրով գրանցելու փոխարեն հեկտարներով գրանցելով և դրանով իսկ բաժանորդներին փաստացի զրկելով մատակարարված ոռոգելի ջրի ծավալները վերահսկելու հնարավորությունից, հավելագրումներ կատարելու եղանակով փաստացի ուռճացրել են մատուցված ծառայությունների ծավալները և այդ կերպ արհեստականորեն ծանրաբեռնել դեբիտորական պարտքի հաշվեկշիռը մոտ 1 մլրդ դրամով: Ըստ նախնական տվյալների, ջրօգտագործողների նշված արհեսատական եղանակով գոյացած պարտքերը մարելու և կարկտահարումների հետևանքով առաջացած վնասները վերականգնելու համար, 2016-2017 թվականներին ՀՀ պետական բյուջեից սուբսիդավորված ընկերության հաշվեկշռին մուտքագրված ֆինանսական միջոցներից առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու իրենց դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով, դրանք հաշվապահորեն ձևակերպվել են որպես բաժանորդների անվամբ կուտակված պարտքերի մարում և միևնույն ժամանակ ձևական պայմանագրեր են կնքել՝ տարբեր ֆիզիկական անձանցից հավելագրված արժեքներով տրանսպորտային միջոցների վարձակալության և տարաբնույթ ծառայությունների ձեռք բերման վերաբերյալ: Իրականում նշված պայմանագրերով նախատեսված ծառայությունները մատուցվել են ոչ ամբողջ ծավալներով կամ ընդհանրապես չեն մատուցվել, իսկ որոշ անձանց Հայաստանի Հանրապետությունից բացակայելու պայմաններում, կեղծ աշխատանքային պայմանագրեր կազմելու եղանակով, նրանց հրամանագրել են որպես ջրբաշխներ, սակայն վերջիններս փաստացի չեն հաճախել աշխատանքի: Քննության տվյալ փուլում, նման եղանակով, արդեն իսկ պարզվել է մոտ 29 մլն դրամ գումարների առերևույթ հափշտակության փաստը: Առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու կամ վատնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, ինչպես և պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և պարտականությունները ոչ պատշաճ կատարելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |