Ղազախստանում ուղղաթիռի վթարի հետևանքով 13 մարդ է զոհվել

Ղազախստանում ուղղաթիռի վթարի հետևանքով 13 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Մարտի 27-ին Ղազախստանում ուղղաթիռ է վթարի ենթարկվել: 13 մարդ է զոհվել, բոլորն էլ զինծառայողներ: Աղետի ենթարկված ուղղաթիռը պատկանում էր Ղազախստանի պաշտպանության նախարարությանը:

«Ղազախստանի ԶՈւ ուղղաթիռի վթարի հետևանքով զինվորական պարտքը կատարելիս 13 զինծառայող է զոհվել, որոնք մասնակցում էին զորավարժություններին: Պաշտպանության նախարարությունը միջոցներ կձեռնարկի բարոյական և նյութական օգնություն ցուցաբերելու համար զոհվածների մերձավորներին և հարազատներին»,-ասվում է Ղազախստանի ՊՆ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:

Մի-8 ռազմական ուղղաթիը վթարի է ենթարկվել Ղազախստանի Ժալագաշի շրջանում: Թռիչքն իրականացվում էր հատուկ ստորաբաժանումների «Ալտին ժեբե» զորավարժության շրջանակում, բարդ օդերևութաբանական պայմաններում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---