ՄԻՊ. Դպրոցներում ու մանկարտեզներում սանիտարահիգիենիկ վիճակը մտահոգիչ է28 մարտի 2019 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Դպրոցներում ու մանկարտեզներում սանիտարահիգիենիկ վիճակը մտահոգիչ է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով դպրոցների և մանկապարտեզների սանհանգույցների և ջրամատակարարման վիճակի մոնիթորինգի արդյունքները։ 2018-ի մայիս-հունիս ամիսներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Երևանի և մարզերի 201 ուսումնական և նախակրթական ուսումնական հաստատություններում՝ 121 դպրոց և 80 մանկապարտեզ, հայտնում է Panorama.am-ը Մշտադիտարկման աշխատանքներ են իրականացվել թե՛ փոքրաքանակ և թե՛ մեծաքանակ աշակերտներ ունեցող հաստատություններում: Փորձագետները նախապես մշակվել են հատուկ հարցաշարեր, իսկ այցերը եղել են չհայտարարված: Արման Թաթոյանն ասել է, որ մինչ զեկույցի հրապարակումը հարցադրումներ են ուղարկել ՀՀ տարածքային կառավարման, կրթության և գիտության նախարարներին, Երևանի քաղաքապետին, բացի այդ քննարկում են ունեցել ԿԳ նախարարի հետ և պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ կառավարությունն այս զեկույցում տեղ գտած խնդիրները պարտադիր հիմք է ընդունելու և դրանց լուծման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվելու: Այսպիսով, ըստ նրա, մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ հաստատությունների ներսում չկան սանհանգույցներ, դրանք տեղակայված են բակերում: Եղել են անթույլատրելի դեպքեր, երբ սանհանգույցներում զուգարանակոնքերը տեղադրված չեն եղել փակ խցիկներում, բացի այդ, չի եղել միջնորմ, այսինքն՝ աղջիկների ու տղաների համար առանձնացված չեն եղել։ Նշվել է նաև, որ 121 դպրոցներից միայն 8-ի, իսկ 80 մանկապարտեզներից միայն 2-ի զուգարաններն են հարմարեցված եղել հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Որոշ դպրոցներում էլ առանձնացված չի եղել անձնակազմի համար նախատեսված սանհագույցը, դպրոցների ճնշող մեծամասնությունն էլ ապահովված չի եղել օճառով, 76 տոկոսում չի եղել զուգարանի թուղթ և սրբիչներ։ Բացի այդ, մի շարք դպրոցներում ջուր առհասարակ չի եղել։ Արման Թաթոյանը նշել է, որ դպրոցների 86 տոկոսում տաք ջուր չկա, իսկ մանկապարտեզների միայն 44 տոկոսի սանհանգույցներն են ապահովված տաք ջրով: Ինչ վերաբերում է սանիտարահիգիենիկ պայմաններին, ապա, ըստ Արման Թաթոյանի, այստեղ ևս լուրջ խնդիր կան, շատ ռիսկային է վիճակը երեխաներին վարակիչ հիվանդություններով վարակելու տեսանկյունից: «Դպրոցներում աշակերտները ջուրը հիմնականում խմում են ծորակներից, ձեռքերով կամ ընդհանուր բաժակով, ինչը հիվանդությունների և վարակի տարածման մեծ ռիսկ է առաջացնում»,- ասել է նա: Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրել են դեպքեր, երբ դպրոցներում առկա է եղել ընդամենը մեկ ջրի ծորակ, իսկ մանկապարտեզներում համատարած երևույթ է այն, որ թեև դրանք ապահովված են զուգարանակոնքով, բայց չեն պահպանվում հիգիենիկ կանոնները: «Անձնակազմը հիմնականում իրազեկված չէ այն կանոններից, որոնք անհրաժեշտ են սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակ ապահովելու համար»,- ասել է Արման Թաթոյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» Լիզինգ առանց տոկոսադրույքի՝ ֆերմերներին ու գործարարներին Ակբա Լիզինգը պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրում է Հայաստանի գյուղտեխնիկայի մոտ 60%-ը։ Լիտվան 100,000 եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի աղետից տուժած հայկական մարզերին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Շրջիկ երաժիշտների գործունեությունը Երևանի փոքր կենտրոնում կարգելվի Երաժիշտներն իրազեկվել են սպասվող փոփոխությունների մասին |