Սիրիան հայտնել է, որ Իսրայելը հրթիռակոծել է Հալեպը![]() 28 մարտի 2019 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակը հայտնել է, որ ՀՕՊ համակարգը մի քանի հրթիռ է վնասազերծել, որոնք արձակվել էին Իսրայելի ինքնաթիռներից Հալեպի արդյունաբերական թաղամասի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է Reuters-ը Սիրիայի պետական հեռուստատեսության վրա հղումով: «Իսրայելի ագրեսիան ուղղված էր Շեյխ Նաջար արդյունաբերական գոտում գտնվող մի քանի դիրքերի դեմ, խոցվել է հակառակորդի մի քանի հրթիռ»,-ասվում է սիրիական բանակի հայտարարության մեջ: Ըստ ռազմական փորձագետների, Հալեպը Սիրիայի այն տարածքներից է, որտեղ կան իրանցիներ, որոնք սատարում են սիրիացի աշխարհազորայիններին, գրում է «Վեդոմոստին»: ՀՕՊ համակարգերը գործարկվել են տեղական ժամանակով մոտ 23:00-ին: Գրոհի արդյունքում միայն նյութական վնաս է պատճառվել: Վերջին անգամ Իսրայելի պաշտպանության բանակը գրոհել էր իրանական ուժերին Սիրիայում հունվարի 21-ին, երբ հարվածներ հասցվեցին «Ալ Քուդս» իրանական ստորաբաժանման թիրախներին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |