Բանտարկյալ որդուն տեսակցելու եկած մայրը բերանում թմրադեղ է թաքցրել

Բանտարկյալ որդուն  տեսակցելու եկած   մայրը բերանում թմրադեղ է թաքցրել

PanARMENIAN.Net - Մարտի 27-ին՝ ժամը 15։45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Ն.-ին կարճատև տեսակցության եկած մորը, որի բերանի խոռոչից հայտնաբերել են փաթեթ՝ 0.7 գր քաշով սպիտակ, օվալաձև դեղահաբով:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---