Թերեզա Մեյը պատրաստ է հրաժարական տալ առաջիկայում![]() 28 մարտի 2019 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ մոտ ապագայում: Նա պատրաստ է հեռանալ կառավարության ղեկավարի պաշտոնից Մեծ Բրիտանիայի և Եվրամիության ապագա հարաբերությունների վերաբերյալ բանակցությունների մեկնարկից առաջ: Այդ մասին Մեյն ասել է պահպանողական կուսակցությունից խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպմանը: «Նոր մոտեցումների և նոր ղեկավարության» ձգտում կա, որին, ըստ Մեյի, ինքը չի հակադրվի: «Սակայն մինչ այդ մենք պետք է ըևդունենք ԵՄ-ից դուրս գալու մասին համաձայնագիրն ու ավարտենք բրեքսիտի գործընթացը»,-ասել է նա, գրում է Deutsche Welle-ն: Մեյն արդեն մի քանի ամիս է պայքարում է, որ խորհրդարանը հավանություն տա Brexit-ին, որը համաձայնեցված է Եվրահանձնաժողովի հետ: Բրիտանական խորհրդարանն արդեն 2 անգամ մերժել է այն: Մի շարք պահպանողական պատգամավորներ, որոնք դեմ են քվեարկել, պատրաստակամություն են հայտնել հավանություն տալու, եթե Մեյն առաջիկայում հեռանա պաշտոնից: Մարտի 27-ին Համայնքների պալատը ԵՄ-ից դուրս գալու 8 այլընտրանքային առաջարկ է քննարկել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |