Միրզոյանի ապառիկը մերժելու լուրից հետո ԱԺ մոտ հեռուստացույց են բերել![]() 28 մարտի 2019 - 13:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին հեռուստացույց են նվեր տարել: Նվիրատուն «Այլընտրանք» հասարակական կազմակերպությունն է, որը ժապավենով կապած հեռուստացույցը դրել է ԱԺ դարպասների մոտ: Այդ մասին իր ֆեսյբուքյան էջում հայտնել է կազմակերպության ղեկավար Նարեկ Մանթաշյանը: «Ես և իմ ընկեր Գարեգին Պետրոսյանը «Այլընտրանք» հարասարակական կազմակերպության անունից մեր նվերն ենք տվել Արարատ Միրզոյանին: Նմանատիպ փոքր հոգսերը մենք միշտ կվերցնենք մեզ վրա, որպեսզի նրանք ժամանակ ունենան զբաղվելու պետության ծանր հոգսերով»,-ասվում է գրառման մեջ: Մարտի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասել էր, որ օրերս գնացել է ապառիկով հեռուստացույց գնելու, սակայն վարկը չեն ձևակերպել, քանի որ ՀՀ ԱՆ Հարկադիրը կալանք էր դրել իր հաշվին: Ակցիայի հեղինակները հայտնի են հակաիշխանական հռետորաբանությամբ ու տարբեր նմանատիպ գործողություններ իրականացնելով Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |