Մարության. Թաղապետերը Երևանի «ամենայուղոտ» տարածքները գնել են շատ ցածր գներով![]() 28 մարտի 2019 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ մայրաքաղաքի «ամենայուղոտ» հողատարածքները շատ ցածր գներով գնվել են մի շարք թաղապետերի կամ նրանց մերձավորների կողմից: «Այդ մարդիկ սեփականության վկայականներ ունեն: Կան ծրագրեր, որ ուզում ենք իրականացնել, բայց այդ հանգամանքը խանգարում է: Մենք բանակցում ենք այդ մարդկանց հետ, եթե մեզ ինչ-որ հողակտոր պետք է մի ծրագրի իրականացման համար, այդ հողը զիջեն մեզ, մենք իրենց համանման հողատարածք ուրիշ տեղում տանք»,- ասել է քաղաքապետը: Մարության նշել է, որ սեփականաշնորհվել են նաև այգիների տարածքներ: «Այդ այգիների տարածքում մարդիկ փորձում են ինչ-որ շինարարություն անել, դիմում են քաղաքապետարան, որպեսզի շինթույտվություն ստանան, բնականաբար, մերժում ենք: Նոր Նորքի, Դավթաշենի գրեթե բոլոր այգիներում կան սեփականաշնորհված հողեր: Մարդիկ խելացի են գտնվել, այդ հողերն իրենց անուններով չեն, այլ բարեկամների, ընկերների և այլն», - ասել է Մարությանը: Նա հավելել է, որ ՀՀ գլխավոր դատախազության հետ համատեղ ուսումնասիրում են, թե ինչ հիմքով են վաճառվել տարածքները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |