Բրեյք դանսն օլիմպիական մարզաձև կդառնա![]() 28 մարտի 2019 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հավանություն է տվել բրեյք դանսն ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկելու առաջարկին: Որպես նոր մարզաձև առաջարկների թվում են նաև սպորտային ժայռամագլցումը, սքեյթբորդն ու սերֆինգը: Ըստ նախագահ Թոմաս Բախի, նոր մարզաձևերի ներառումը թույլ կտա առավել գրավիչ դարձնել Օլիմպիական խաղերը երիտասարդների համար, գրում է Lenta.ru-ն: Որպեսզի բրեյք դանսն ու մյուս առաջարկված մարզաձևերն օլիմպիական դառնան հարկավոր է ՄՕԿ գործկոմի որոշումը, որի նիստը կկայանա 2020-ի հունիսին: Սկզբից նոր մարզաձևերը կընդգրկվեն ժամանակավոր: Վերջնական որոշումը կկայացվի 2020-ի ավարտին: Արգենտինայում տեղի ունեցած պատանեկան Օլիմպիական խաղեր-2018-ին արդեն անցկացվել են բրեյք դանսի մրցումներ, որոնց մասնակցել են պատանիներ և աղջիկներ, ինչպես նաև խառը թիմեր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |