Վարչապետ. Սիրիայում հայ բժիշկը վիրահատում է այն մարդու ժառանգին, որը 1915-ին իր պապին հաց ու ջուր է տվել![]() 28 մարտի 2019 - 14:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ Սիրիա առաքելություն ուղարկելով Հայաստանը պատմական պարտքն է վերադարձնում այդ երկրի ժողովրդին։ «Հայ բժիշկներն այդ երկրում արդեն 100-ից ավելի բժշկական միջամտություն են արել: Եթե հայ բժիշկն այսօր այնտեղ փրկել է մի մարդու կյանք, ում պապը 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր մի հայրենակցի է օգնել` մի բաժակ ջուր է տվել կամ մի կտոր հաց, ես համարում եմ, որ մենք դրանով մեր պատմական պարտքը վերադարձնում ենք Սիրիայի ժողովրդին»,- ասել է վարչապետը: Նա նշել է , որ Սիրիայում ականապատված տարածքներում երեխաներ են վազվզում ու խաղում, և հայ սակրավորներն ականազերծում ու դրանով փրկում են իրենց պապերին Սիրիայում փրկած մարդկանց ժառանգներին: Փաշինյանը հավելել է, որ խաղաղապահ առաքելությունը ունի նաև վտանգներ: «Սակայն այն մեծացնում է Հայաստանի ինքնիշխանությունն ու միջազգային սուբյեկտ լինելու ընկալումը: Դրանով այս առաքելությունը բարոյապես, մարդկայնորեն ու քաղաքականապես ճիշտ առաքելություն է», - ասել է նա: Հայաստանը 83 հոգուց բաղկացած հայ մասնագետների խումբ է ուղարկել Սիրիա։ Խմբի կազմում են ականազերծողներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |