«Մանչեսթեր Յունայթեդը» նոր գլխավոր մարզիչ ունի28 մարտի 2019 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է Ուլե Գունար Սուլշերին թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին: Սուլշերը, որը ժամանակավոր էր զբաղեցնում այդ պաշտոնը, 3 տարով պայմանագիր է կնքել ակումբի հետ: «Սա իմ երազած աշխատանքն է: Բացի այդ, ես ուրախ եմ գլխավորել ակումբն արդեն մշտական հիմքով և հուսով եմ, որ կշարունակեմ օգնել թիմին հաջողության հասնել, ինչին, անկասկած, արժանի են մեր հիանալի երկրպագուները»,-ասել է նա, գրում է Lenta.ru-ն: ԱՊԼ 30 խաղից հետո ՄՅՈւ-ն 58 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է: 4 տեղը զբաղեցնող «Արսենալը» 60 միավոր ունի, իսկ առաջատար «Լիվերպուլը» ՝ 76: Սուլշերի հնարավոր նշանակման մասին հայտնի դարձավ փետրվարին: Այն ժամանակ բրիտանական The Sun-ը հայտնեց, որ ակումբի ղեկավարությունը հակված է նորվեգացուն տեսնել գլխավոր մարզչի պաշտոնում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |