Մետրոյի վերգետնյա հատվածում ճամփեզրից քար են նետել գնացքի վրա և կոտրել ապակին

Մետրոյի վերգետնյա հատվածում ճամփեզրից քար են նետել գնացքի վրա և կոտրել ապակին

PanARMENIAN.Net - Մարտի 27-ին ճամփեզրից քարով հարվածել են ընթացքի մեջ գտնվող մետրոպոլիտենի գնացքներից մեկին՝ կոտրելով ապակին: Միջադեպը տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» կայարանն ընկած վերգետնյա ճանապարհին:

«Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը հայցում է վագոնում գտնվող բոլոր ուղևորների ներողամտությունը և խոստանում է միջոցներ ձեռնարկել նմանատիպ միջադեպերից խուսափելու համար: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեպքի մասին գնացքային կարգավարը անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանը»,-ասվում է Երևանի մետրոպոլիտենի հայտարարության մեջ:

Նշվում է, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---