ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՐԿԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՊԱՀՊԱՆԵԼ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ 8 հուլիսի 2003 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Չնայած Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության բազմիցս զգուշացումներին, ադրբեջանական կողմն օրերս կրկին փորձ է ձեռնարկել մոտեցնել իր պահակետերը ղարաբաղյան բանակի առաջատար սահմանագծերին` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավ-արեւելյան ուղղության վրա: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հակառակորդի փորձերը կանխվել են, ղարաբաղյան կողմը կորուստներ չի կրել: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կրկին կոչ է արել ադրբեջանական կողմին խստորեն պահպանել զինադադարի ռեժիմը եւ խուսափել գործողություններից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |