Շախմատի ԵԱ. Սերգեյ Մովսեսյանը մոտեցել է առաջատարներին![]() 28 մարտի 2019 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին մոտեցող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակի են հասել Սերգեյ Մովսեսյանը և Հայկ Մարտիրոսյանը: Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Շանթ Սարգսյանը վաստակել են կեսական միավոր, իսկ Հրանտ Մելքումյանը, Մանուէլ Պետրոսյանը և Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը պարտություն են կրել, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Սերգեյ Մովսեսյանը և Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 6.5-ական միավոր և կեսական միավոր են հետ 7 առաջատարներից: Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |