HBO-ն վավերագրական ֆիլմ կթողարկի «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի ստեղծման մասին28 մարտի 2019 - 17:48 AMT PanARMENIAN.Net - HBO ալիքը 2-ժամյա վավերագրական ֆիլմ կթողարկի «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի նկարահանման մասին: Ֆիլմը կկոչվի «Վերջին պարեկախումբ»: Ֆիլմը նկարահանել է բրիտանացի բեմադրիչ Ջիննի Ֆինլեյը: Ֆիլմը պատմում է եզրափակիչ եթերաշրջանի նկարահանումների, սերիալին դերասանական կազմի և նկարահանող խմբի վերաբերմունքի մասին: Ինչպես կարծում են HBO-ում, ֆիլմն «ավելին կլինի, քան ուղղակի փաստագրական ֆիլմ՝ դա խելացի, զվարճալի և հուզիչ պատմություն է մարդկանց մասին, որոնք մի ամբողջ աշխարհ են ստեղծել, սակայն արդյունքում ստիպված են հրաժեշտ տալ դրան: Ֆիլմի հեղինակին կատարյալ ազատություն էր տրվել նկարահանման հարթակում, ուստի նա կկարողանա ցույց տալ նկարահանման գործընթանց իր բոլոր մանրամասներով, հայտնում է «Իզվեստիյան»: Ֆիլմում նաև ցույց կտան, թե ինչպես է նկարահանվել վերջին ճակատամարտը, ինչպես էր թիմը դիմակայում վատ եղանակին և ինչպես էին դերասանները թաքնվում բազմաթիվ երկրպագուներից, որոնք պահանջում էին բացահայտել շոուի սյուժեն: Ֆիլմը կհեռարձակվի սերիալի ավարտից հետո՝ մայիսի 26-ին: Իսկ եզրափակիչ 8-րդ եթերաշրջանը մեկնարկելու է ապրիլի 14-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |