Արմեն Սարգսյանը ցավակցել է Ղազախստանի նախագահին![]() 29 մարտի 2019 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ այդ երկրի Կըզըլորդայի մարզի Ժալագաշի շրջանում մարտի 27-ին տեղի ունեցած ռազմական «Մի-8» ուղղաթիռի ավիավթարի կապակցությամբ: Արմեն Սարգսյանն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին: Ղազախստանի նախագահին ցավակցական հեռագիր էր հղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մարտի 27-ին Ղազախստանում ուղղաթիռ է վթարի ենթարկվել: 13 մարդ է զոհվել, բոլորն էլ զինծառայողներ: Աղետի ենթարկված ուղղաթիռը պատկանում էր Ղազախստանի պաշտպանության նախարարությանը: Մի-8 ռազմական ուղղաթիը վթարի է ենթարկվել Ղազախստանի Ժալագաշի շրջանում: Թռիչքն իրականացվում էր հատուկ ստորաբաժանումների «Ալտին ժեբե» զորավարժության շրջանակում, բարդ օդերևութաբանական պայմաններում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |