Շախմատի ԵԱ. Սերգեյ Մովսիսյանը կես միավորով է հետ միանձնյա առաջատարից29 մարտի 2019 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին մոտեցող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել են Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Սամվել Տեր-Սահակյանը պարտություն է կրել, իսկ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: : Վերջին տուրից առաջ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Սերգեյ Մովսեսյանը, որը 2 անընդմեջ հաղթանակներից հետո հավաքել է 7.5 միավոր և կես միավոր է հետ միանձնյա առաջատար Վլադիսլավ Արտեմևից: 11-րդ տուրում Մովսեսյանը սպիտակ խաղաքարերով կմրցի հունգարացի Ֆերենց Բերկեսի հետ: Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |