Բրիտանուհու մոտ հայտնաբերված գենը թույլ կտա մարդկանց ցավ չզգալ![]() 29 մարտի 2019 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում գիտնականները նախկինում անհայտ մուտացիա են հայտնաբերել 71-ամյա Ջո Քեմերոնի օրգանիզմում, որը ցավ չի զգում և սթրես չի ապրում: Նրա ԴՆԹ-ի ուսումնասիրությունը թույլ կտա դեղորայք գտնել քրոնիկ ցավի դեմ: Կինն իր կյանքի ընթացքում բազմաիթվ անգամ կոտրվածքներ է ունեցել, վերքեր, այրվածքներ, ծննդաբերություններ և բազում վիրահատություններ առանց ցավազրկման: Բացի այդ, նա զուրկ է սթրեսի ու խուճապի մատնվելու հատկությունից, գրում է «Սնոբը» The Guardian-ի վրա հղումով: «Միշտ գիտեի, որ ես հաջողակ եմ, բայց չէի կարծում, որ ինչ-որ բանով տարբերվում եմ մյուսներից: Ոչ մի տարօրինակ բան չի եղել մինչև 65 տարիս լրանալը»,-ասել է կինը: Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները British Journal of Anaesthesia-ում հոդված են հրապարակել Քեմերոնի ԴՆԹ-ի մասին: Նրանք երկու մուտացիա են գտել, որոնք միասին ճնշում են ցավն ու տագնապը, ավելացնում եմ երջանկության զգացողությունն ու մոռացկոտությունը, խթանում են վերքերի ապաքինումը: Առաջին մուտացիան լայն տարածում է ստացել: Այն արգելափակում է FAAH գենի ակտիվությունը, որը պատասխանատու է անանդամիդը տրոհող ֆերմենտի համար: Այդ նյութն ազդում է ցավի ընկալման, տրամադրության և հիշողության վրա՝ աշխատելով կանաբիսի ակտիվ նյութի անալոգիայով: Որքան շատ այն լինի մարդու օրգանիզմում, այնքան քիչ ցավ կզգա մարդը: Երկրորդ մուտացիան նախկինում անհայտ FAAH-OUT գենոմն է, որը կանոնակարգում է FAAH գենը: Գիտնականներից Ջեյմս Քոկսի խոսքերով, էքստրեմալ իրավիճակներում գենի առկայությունը թույլ է տալիս ընդհանրապես ցավ չզգալ: «Եթե մենք հասկանանք, թե ինչպես է աշխատում նոր գենը, ապա կկարողանանք նոր ցավազրկողներ ստեղծել, որոնք միլիոնավոր ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |