ՀՀ-ն հումանիտար օգնություն կտրամադրի Իրանին![]() 29 մարտի 2019 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հումանիտար օգնություն կտրամադրի Իրանին։ Այդ մասին կառավարության նիստում ասել էՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ մոտ օրերս կազմակերպելու են այդ աշխատանքը։ «Երեկ ես հանդիպել եմ Իրանի դեսպանին, ջրհեղեղի հետ կապված մենք ուզում ենք հումանիտար օգնություն ուղարկել», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: «Բայց հարցը նրանում է, որ մենք դա կազմակերպում ենք ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով, նաև իրենց մասնակցությունն է լինելու, տեխնիկական միջոցներ ենք ուղարկելու, մեքենաներ, նաև՝ փրկարարաներ», - ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ կառավարության նախագիծ չի լինի, կլինի վարչապետի որոշում գործուղման հետ կապված։ «Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր օգնություն է, որը մենք պետք է մատակարարենք մեր բարեկամ երկրին, եթե հրատապության հարց կա, կարծում եմ, որ եթե այսօր հաշվարկները լինեն, կարող ենք կազմակերպել», - ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Իրանում հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած ջրհեղեղից մոտ 20 մարդ է զոհվել, մոտ 100 մարդ տուժել է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր էր հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու կապակցությամբ:Նշվել էր, որՀայաստանը պատրաստ է այս ծանր պահին զորավիգ լինել Իրանի բարեկամ ժողովրդին և ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն աղետի հետևանքները հաղթահարելու նպատակով Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |