Ադրբեջանի դեսպանը՝ FoxNews-ին. Հակամարտությունը ՀՀ-ի հետ կարող է սրվել ցանկացած պահի![]() 29 մարտի 2019 - 12:22 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը, ամերիկյան FoxNews-ի հետ զրուցում անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, ասել է, որ Հայաստանի հետ ռազմական գործողությունների վտանգը մշտապես առկա է: Նա նշել է, որ երկու կողմն էլ բավարար սպառազինություն ունի՝ ցանկացած ժամանակ ռազմական գործողությունները վերսկսելու համար: «Դա չլուծված հակամարտություն է և շարունակում է ռազմավարական շատ մեծ վտանգ մնալ ամբողջ տարածաշրջանի համար», - ասել է Վաշինգթոնում Ադրբեջանի դեսպանը՝ հավելելով, որ «ստատուս քվոն կայուն չէ»: Նա նշել է նաև, որ երկու կողմի զինվորների միջև չկան խաղաղապահներ: «Զինվորները կանգնած են դեմ դիմաց, երբեմն ընդամենը 100 ոտք հեռավորության վրա: Երբեք չես իմանա, թե երբ ինչ-որ մեկը կորոշի ապակայունացնել իրավիճակը», - ասել է դեսպանը: Ադրբեջանցի դեսպանն անդրադարձել է նաև մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը: «Ժողովուրդներն ուզում են տեսնել խաղաղություն, համերաշխություն, նրանք ուզում են բուժել իրենց վերքերը», - եզրափակել է Սուլեյմանովը: Մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |