Տարվա առաջնորդ՝ ԿՍՊ ոլորտում. ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը դարձել է «Մերկուրիի» մրցանակակիր29 մարտի 2019 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Հիմնադրման օրվանից, տասնչորս տարի շարունակ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվել է կառավարման պատասխանատու մոդելով: Ընկերության բոլոր աշխատակիցների համար կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ) եղել է ոչ թե հայեցակարգ, այլ՝ կենսակերպ: Միջազգային բարձր չափորոշիչներով առաջնորդվող ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակը մշտապես գնահատվել է տարբեր օղակների ու հասարակության կողմից և դարձել ընդօրինակելի: Երկրի ու տնտեսության զարգացմամբ մտահոգ կազմակերպություններն այսօր գիտակցում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվելու կարևորությունն ու անհրաժեշտությունը, ինչը ևս ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարության կարևոր նպատակներից էր: Արամ Խաչատրյան համերգասրահում, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ կազմակերպված «Մերկուրի» մրցանակաբաշխության ժամանակ, պարգևատրվել են տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը նպաստած, հանրային ծառայությունների, առողջապահության, տարածքային կառավարման ոլորտների՝ բարձր վարկանիշ ունեցող ընկերություններ և անհատներ: Մրցանակաբաշխությանը ներկայացվել է 23 անվանակարգ: «Տարվա առաջնորդ՝ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում» անվանակարգում «Մերկուրի» մրցանակաբաշխության մրցանակակիր է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը Ռալֆ Յիրիկյանը: «Երբ տարիներ առաջ, մեր ընկերությունը Հայաստանում սկսեց գործունեությունը, իր հետ բերեց նոր մշակույթ. որդեգրեց կառավարման մի մոդել, որի հիմքում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն է: Մենք գիտեինք, որ հասարակությանը ժամանակ է անհրաժեշտ այդ մոտեցման կարևորությունն զգալու համար: Ժամանակ էր պահանջվելու նաև երկրում գործող բազմաթիվ կազմակերպություններից՝ այդ արժեհամակարգն ընդունելու, դրանով ոգևորվելու համար: Պիտի խոստովանեմ, որ շատ համարձակ քայլ էր առաջամարտիկի ղեկը վերցնելը, քանի որ շատերին էր անհասկանալի, թե ինչ է ԿՍՊ-ն: Հետո, ժամանակի հետ, բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն առնչվում է կյանքի բազմաթիվ կողմերին և արժեքներին: Մեր օրինակը դարձավ վարակիչ՝ մեծացող ձնագնդի նման տարածվելով միջավայրում: Հենց դա էր մեր նպատակը. սեփական օրինակով՝ մյուսներին տանել նույն ճանապարհով»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը ձևավորվել է 2002թ.-ին։ Պալատի առաքելությունը լայն իմաստով տնտեսական աճն է, գործարար մթնոլորտի բարելավումը, արտահանման և ներդրումների խթանումը, երկրում փոքր և միջին ձեռներեցությանն աջակցումը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |