ՀԴՄ-ների գները, գնման և իրացման գործընթացները կազատականացվեն

PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ վերանայվել են ՀԴՄ-ների ներդրման, ձեռքբերման և սպասարկման գործընթացներում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող գործառույթները:

Հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման գները, ինչպես նաև ՀԴՄ-ների գնման, դրանց իրացման, իրացման գների սահմանման գործընթացները կազատականացվեն և կհանվի սպասարկում իրականացնող յուրաքանչյուր աշխատողի կողմից սպասարկվող հսկիչ-դրամարկղային մեքենաների առավելագույն թվի սահմանափակումը:

Սահմանվել են ՀԴՄ-ին և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, պարզեցվել են հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման գործընթացը:

Ինչպես նաև կարգավորվել են հարկ վճարողի գործունեությունը դադարեցնելու, լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքերում ՀԴՄ-ները հաշվառումից հանելու գործընթացը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---