Փաշինյան-Ալիև հանդիպումը մեկնարկել է

Փաշինյան-Ալիև հանդիպումը մեկնարկել է

PanARMENIAN.Net - Մարտի 29-ին Վիեննայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպմանը ներկա են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, ինչպես նաև նաև երկու երկրի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։

Նախնական օրակարգի համձայն հանդիպումը կտևի 2 ժամ՝ նախ ընդլայնված կազմով հանդիպում՝ եռանախագահների, արտգործնախարարների մասնակցությամբ, ապա Փաշինյանն ու Ալիևը առանձնազրույց:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---