Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին 4 թեկնածու է հավակնում![]() 29 մարտի 2019 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին 4 թեկնածու է հավակնում: Գործող վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականից հետո պաշտոնին հավակնող հիմնական թեկնածուները կլինեն ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, ԱԳ գործող նախարար Ջերեմի Հանթը, Brexit-ի գծով նախկին նախարար Դոմինիկ Ռահաբը և շրջակա միջավայրի, պարենամթերքի և գյուղատնտեսության նախարար Մայքլ Գոուվը, գրում է Lenta.ru-ն Financial Times-ի վրա հղումով: Նշվում է, որ վերջինիս սատարում են պահպանողականները, որոնք կողմ են ԵՄ-ից դուրս գալուց հետո Եվրոպայի հետ պրագմատիկ հարաբերություններին: Ըստ բուքմեյքերների, հաղթելու ամենամեծ շանսն ունի Գոուվը: Իսկ Հանթը համարվում է աառավել չափավոր թևի ներկայացուցիչ: Պարբերականը պնդում է, որ հրաժարական տալու Մեյի խոստումից հետո վարչապետի պաշտոնի համար «դաժան պայքար է» սկսվելու: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ մոտ ապագայում: Նա պատրաստ է հեռանալ կառավարության ղեկավարի պաշտոնից Մեծ Բրիտանիայի և Եվրամիության ապագա հարաբերությունների վերաբերյալ բանակցությունների մեկնարկից առաջ: Այդ մասին Մեյն ասել է պահպանողական կուսակցությունից խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպմանը: Մեյն արդեն մի քանի ամիս է պայքարում է, որ խորհրդարանը հավանություն տա Brexit-ին, որը համաձայնեցված է Եվրահանձնաժողովի հետ: Բրիտանական խորհրդարանն արդեն 2 անգամ մերժել է այն: Մի շարք պահպանողական պատգամավորներ, որոնք դեմ են քվեարկել, պատրաստակամություն են հայտնել հավանություն տալու, եթե Մեյն առաջիկայում հեռանա պաշտոնից: Մարտի 27-ին Համայնքների պալատը ԵՄ-ից դուրս գալու 8 այլընտրանքային առաջարկ է քննարկել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |