Հայ դաշնամուրային անթոլոգիա նախագծի 4-րդ սկավառակի շնորհանդեսն է եղել29 մարտի 2019 - 18:05 AMT PanARMENIAN.Net - ՀԲԸՄ դահլիճում մարտի 28-ին տեղի է ունեցելՀայ դաշնամուրային անթոլոգիա նախագծի չորրորդ սկավառակի շնորհանդեսը։ Միջոցառումը նվիրված էր Ալեքսանդր Սպենդիարյանին և Սարգիս Բարխուդարյանին։ Ճանաչված դաշնակահար Արմեն Բաբախանյանի կատարմամբ հնչեցին Հայ դաշնամուրային անթոլոգիայում ստեղված մի քանի գործեր, որոնց նոտաները հազիվ են պահպանվել 19-րդ դարի երկրորդ և 20-րդ դարի առաջին կեսերից։ Բաբախանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին և սրտացավ մարդկանց, որոնք նույնպես մտահոգված են հայ երաժշտությունը որպես մեծագույն արժեք պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու համար: «Մեծ ցավով եմ ասում, բայց այսօրվա մեր հասարակությունը ՝ հատկապես երիտասարդությունը, չի ճանաչում մեծանուն այն հայ կոմպոզիտորներին, որոնց թողած ժառանգությունը մեծ արժեք է մեր երկրի ու մեր ազգի համար։ Եվ հենց սա է մեր ձեռնարկած գործի ողջ նպատակը. հավաքագրել արժեքավոր այդ գործերը , ձայնագրել և պահպանել։ Թույլ չտալ, որ ժամանակին զուգընթաց մոռացվեն այս գոհարները, և սա յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է», - ավելացրել է Արմեն Բաբախանյանը։ Միջոցառմանը ներկա էր նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Նա շնորհավորեց նախաձեռնության հեղինակներին և կազմակերպիչներին, կարևորեց հայ երաժշտական արժեքների պահպանումը լուրջ վտանգ ներկայացնող մարտահրավերներից։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |