ԵԱՀԿ ՄԽ․ Փաշինյանն ու Ալիևը հնարավորություն ունեցան հստակեցնելու իրենց դիրքորոշումները30 մարտի 2019 - 10:31 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները մարտի 29-ին Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարություն են տարածել։ Նշվում է, որ հանդիպումը կայացել է դրական ու կառուցողական մթնոլորտում՝ հնարավորություն տալով երկու երկրի ղեկավարին հստակեցնելու իրենց հարգարժան դիրքորոշումները։ Նրանք տեսակետներ են փոխանակել մի շարք առանցքային հարերի վերաբերյալ՝ կապված կարգավորման գործընթացի և բովանդակային գաղափարների շուրջ։ «Երկու առաջնորդը շեշտել են խաղաղությանը նպաստող մթնոլորտի կառուցման և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում հետագա հստակ ու շոշափելի քայլերի ձեռնարկման կարևորությունը։ Հղում անելով Դուշանբեում իրենց ունեցած զրույցին՝ առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը՝ ամրապդնելու հրադադարի ռեժիմը և բարելավելու ուղիղ հաղորդակցման մեխանիզմները։ Նրանք նաև համաձայնեցին զարգացնել մի շարք միջոցներ հումանիտար ոլորտում», - ասված է համանախագահների տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ վարչապետն ու նախագահը հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին մոտ ապագայում հանդիպել համանախագահներին։ «Նրանք նաև համաձայնեցին շարունակելու ուղիղ երկխոսությունը», - ասված է համանախագահների տարածած հաղորդագրության մեջ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 29-ին առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով` Ռուսաստան, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա) հովանու ներքո հանդիպել են Վիեննայում։ Հանդիպմանը մասնակցեցին նաև արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ևս ներկա էր հանդիպմանը։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |