Ալիև. Ձևաչափը չի փոխվել՝ բանակցում են ՀՀ-ն ու Ադրբեջանը![]() 30 մարտի 2019 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԼՂ հարցով բանակցությունների ձևաչափը շարունակում է մնալ անփոփոխ: «Կարևոր եմ համարում, որ բանակցությունների ձևաչափը չի փոխվել: Բանակցություններն ընթանում են Հայաստանի և Ադրբեջնի միջև, ինչպես եղել է տարիներ շարունակ»,-հայտարարել է Ալիևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Վիեննայում կայացած հանդիպումից հետո: Ըստ նրա, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանձնարարվել է, որ «առաջիկայում հանդիպեն, շարունակելու համար բանակցային գործընթացը, որը պետք է միտված լինի արդյունքի»: «Ինչպես գիտեք, ԱԳ նախարարները բանակցությունների մի քանի ռաունդ են անցկացրել: Հանդիպումը կարևոր է նրանով, որ նոր մեկնարկ է տվել բանակցային գործընթացին հարցի էության շուրջ»,-ասել է Ալիևը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Անդրադառնալով վստահության ամրապնդմանը՝ նա ասել է, որ դա կարող է լինել մարդկանց միջև շփումների ձևով: Ալիևն ասել է, որ Բաքվի համար առաջնայինն այն է, որ «Երևանն անհապաղ դուրս բերի իր զինված ուժերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից»: Աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում Հայաստանի դեսպանությունում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ չի կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել հեղափոխություն, բայց կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը հնարավորություն է տալիս խոսել գործընթացի մասին: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |