Օպերայի անձնակազմը բողոքի ակցիա կանցկացնի Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու դեմ30 մարտի 2019 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը բողոքի ակցիա կանցկացնի թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու դեմ: Այդ մասին ասվում է թատրոնի ֆեյսբուքյան էջում: Օպերայի կոլեկտիվը «վրդովված է ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով, որով տնօրենի պաշտոնից ազատվել է Կոնստանտին Օրբելյանը»։ Թատրոնի աշխատակիցները մարտի 30-ին, ժամը 16։00-ին իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն «նախարարության այդ կամայական որոշման դեմ՝ աջակցություն հայտնելով մաեստրո Կոնստանտին Օրբելյանին»։ «Բողոքի տարատեսակ ակցիաները կլինեն շարունակական միչև ՀՀ մշակույթի նախարարությունն ականջալուր լինի Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների, այս դեպքում նաև բարձր արվեստը ներկայացնող Արտիստների արդարացի պահանջին»,-ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի Օրբելյանին աշխատանքից ազատելու հիմքերի մասին: Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ըստ մշակույթի նախարարության պրզաբանման, 2017-ին Օրբելյանի նշանակվել է օրենքի խախտմամբ: Օրբելյանը դիմելու է դատարան: Օրբելյանի խոսքով, ինքը նախապես տեղեկացված չի եղել որոշման մասին։Նազենի Ղարիբյանը մարտի 29-ին հայտարարել է, որ նոր տնօրենն արդեն նշանակված է և նրա անունը կհրապարկվի ապրիլի 1-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է |