Տոնոյան. Հայաստանն ընդլայնում է մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին![]() 30 մարտի 2019 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ընդլայնում է իր ներգրավվածությունը ՄԱԿ-ի կողմից արտոնված խաղաղապահ առաքելություններում: Այդ մասին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ում ընթացող խաղաղապահների համաժողովում: Տոնոյանը հայտարարել է նաև, որ Հայաստանը մտադիր է իր տարածքում խաղաղապահների վերապատրաստման միջազգային կենտրոն հիմնել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: ՊՆ ղեկավարը նշել է, որ ՀՀ խաղաղապահները մասնակցում են խաղաղապահ առաքելություններին Աֆղանստանում և Կոսովոյում՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո: «Մեր գործընկերների, ԱՄՆ-ի հետ մենք զարգացնում ենք խաղաղապահների վերապատրաստման ազգային ծրագիրը, որը թույլ կտա մեր զինվորականներին պատշաճ վերապատրաստում անցնել»,-ասել է նա: Անդրադառնալով Սիրիա առաքելություն ուղարկելու որոշմանը՝ Տոնոյանն ասել է որոշումն ընդունվել է ի պատասխան Սիրիայի և հայ համայնքի խնդրանքներին: Նա հավելել է, որ ՀՀ առաքելությունը բաղկացած է բժիշկներից և ականազերծողներից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |