Տոնոյան. Ոչ թե տարածքներ խաղաղության դիմաց, այլ նոր պատերազմ՝ նոր տարածքներ![]() 30 մարտի 2019 - 12:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ տարածքներ՝ անվտանգության դիմաց ձևաչափ չի լինելու: «Ես, որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ այդ ձևաչափը՝ տարածքներ խաղաղության դիմաց, ես այսօր վերաձևակերպել եմ հակառակը․ նոր պատերազմ՝ նոր տարածքներ։ Ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ»,-ասել է նախարարը։ Նա հայտարարել է նաև, որ ավելացնելու է գրոհային ստորաբաժանումների քանակը՝ հրաժարվելով միայն պաշտպանական մոտեցումից: «Գոյություն ուեցող խրամատային, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,-ասել է Տոնոյանը։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ում ընթացող խաղաղապահների համաժողովում հայտարարել է, որ Հայաստանն ընդլայնում է իր ներգրավվածությունը ՄԱԿ-ի կողմից արտոնված խաղաղապահ առաքելություններում: Տոնոյանը հայտարարել է նաև, որ Հայաստանը մտադիր է իր տարածքում խաղաղապահների վերապատրաստման միջազգային կենտրոն հիմնել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |