ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած առաջին հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:

Ինչպես նշվում է ՄԱԿ կայքում, գլխավոր քարտուղարը նշել է, որ երկու երկրների ղեկավարները շեշտը դրել են խաղաղությանը նպաստող պայմանների ստեղծման և բանակցությունների հետագա առաջխաղացման վրա: Նա նաև ողջունել է նրանց հավատարմությունը հրադադարի պահպանմանն ու հումանիտար հարցերի լուծմանը, ինչպես նաև երկխոսության շարունակմանը հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով:

Գուտերեշը հաստատել է ՄԱԿ աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ջանքերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում Հայաստանի դեսպանությունում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ չի կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել հեղափոխություն, բայց կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը հնարավորություն է տալիս խոսել գործընթացի մասին:

Մարտի 29-ին Վիեննայում տեղի է ունեցել Փաշինյանի և Ալիևի առանձնազրույցը, որը տևել է ավելի քան երկու ժամ:Կողմերի միջև հանդիպումը շարունակվում է արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---