Նորվեգացի դիվանագետն՝ Ադրբեջանում հայկական եկեղեցիների աղվանացման մասին. Եվ ծիծաղելի է, և տխուր![]() 30 մարտի 2019 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում Նորվեգիայի նախկին դեսպան Սթեյնար Գիլն իր ֆեյսբուքյան էջում խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը, որը զբաղվում է հայկական ճարտարապետության աղվանացմամբ: Նորվեգացի դեսպանը խոսում է մասնավորապես 19-րդ դարի հայկական եկեղեցու մասին, որն Արբեջանում վերածվել է «հին Աղվանքի սրբավայրի»: Գիլը գրում է. «Մի անգամ այցելեցի Զաքատալայից ոչ հեռու գտնվող մի հիասքանչ եկեղեցի…Եկեղեցին անմխիթար վիճակում էր, սակայն այն ներառված է զբոսաշրջային տուրերում և այնտեղ բազում զբոսաշրջիկներ են լինում: Ադրբեջանի պրոֆեսիոնալ զբոսավար Յահյա Բայրամովն այն անվանում է աղվանական: Իմ կողմից կարող եմ հավելեմ, որ այդ եկեղեցին դարեր շարունակ Հայ Առաքելական եկեղեցու մաս է կազմել: 2015-ին ռուս զբոսաշրջիկներ Կիրիլ և Անյա Յանոչկիններն այցլել են եկեղեցի: Իրենց կայքում նրանք գրել են. «Կիսավեր եկեղեցին գտնվում է բնակելի տան բակում: Այն կառուցվել է 19-րդ դարում քաղաքի հայ համայնքի կողմից, դե իսկ ադրբեջանցիներն, ինչպես հասկանում եք, այն աղվանական են կոչում…19-րդ դարի վերջում քաղաքի բնակչության գրեթե կեսը հայեր էին, բայց դարի վերջում քաղաքում արդեն ոչ մի հայ չկար»: Ըստ Վիքիմեդիայի, եկեղցին կառուցվել է 1830-ին, սակայն, պատին Ադրբեջանի մշակույթի նախարարության փակցված ցուցանակում ասվում է, որ դա IV-V դարերում կառուցված աղվանական եկեղեցի է: Նույնիսկ ոչ մասնագետի համար ակնհայտ է, որ այդ պնդումն անհեթեթ է: Դա նախարարության ապատեղեկատվությունն է՝ և ծիծաղելի է, և տխուր…»: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |