Օպերայի անձնակազմի ներկայացուցիչները հանդիպում են Փաշինյանի հետ

Օպերայի անձնակազմի ներկայացուցիչները հանդիպում են Փաշինյանի հետ

PanARMENIAN.Net - Կառավարության շենքի դիմաց մեկնարկել է Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմի բողոքի ակցիան՝ ի աջակցություն թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի։

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ պահանջում են նաև մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը, հայտնում է Aysor.am-ը։

Բողոքի ակցիայի մասնակիցների մոտ է իջել վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, որից հետո որոշում է կայացվել, որ ակցիայի 7 մասնակիցներից կազմված խումբը կարող է ներս մտնել ու հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։

Այս պահին հանդիպումն ընթանում է։

Ավելի վաղ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության ընդլայնված նիստի մասնակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով Նազենի Ղարիբյանի անհապաղ հրաժարականը։

Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ըստ մշակույթի նախարարության պրզաբանման, 2017-ին Օրբելյանի նշանակվել է օրենքի խախտմամբ: Օրբելյանը դիմելու է դատարան: Օրբելյանի խոսքով, ինքը նախապես տեղեկացված չի եղել որոշման մասին:ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի Օրբելյանին աշխատանքից ազատելու հիմքերի մասին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---